Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հռոմի պապը 20 նոր կարդինալներ է նշանակել

Հռոմի պապը 20 նոր կարդինալներ է նշանակել
05.01.2015 | 11:51

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է 20 նոր կարդինալների անունները, նրանց կարմիր գլխարկները կհանձնվեն փետրվարի 14-ին Կոնսիստորիայի նիստում: «Եկեղեցու նոր իշխանները» ներկայացնում են բոլոր մայր ցամաքները: Պապը նրանց անունները թվարկել է կիրակնօրյա քարոզի ժամանակ, որն ուղղված էր Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալների: Ցուցակում առաջինը Դոմենիկ Մամբերտին է՝ իտալացի արքեպիսկոպոս, որ Սուրբ Աթոռի դիվանագիտական տեսչության ղեկավարն էր: Մյուս կարդինալները Պորտուգալիայից են, Նոր Զելանդիայից, Եթովպիայից, Վիետնամից, Մեքսիկայից, Մյանմայից, Թաիլանդից, ՈՒրուգվայից, Իսպանիայից, Պանամայից, Կաբո Վերդեից, Տոնգոյից: Կարդինալների կոլեգիայի անդամ են դարձել հինգ եպիսկոպոսներ Հռոմից: Իր գահակալության ընթացքում երկրորդ անգամ Ֆրանցիսկոս պապը ընդլայնում է կարդինալների կոլեգիայի աշխարհագրական սահմանները, ընդգծելով իր ղեկավարած եկեղեցու համաշխարհային նշանակությունը:

Դիտվել է՝ 1551

Մեկնաբանություններ